Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Ազատ Հայրենիք», Արցախի ժողովրդավարական և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ և քննարկել 2020 թվականի պետական բյուջեի նախագծի հետ կապված հարցեր: Այս մասին փոխանցում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը կարևորել է նման խորհրդակցությունները՝ դրանք համարելով արդյունավետ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: