Նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը կալանավորվել է իշխանության բռնի կամ սահմանադրությամբ չսահմանված այլ եղանակով զավթելու մեղադրանքի հիման վրա, այլ կերպ ասած՝ 301․1 հոդվածով։
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշել է Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Ըստ նրա՝ ստացվում է, որ Վ․ Այվազյանը նոյեմբերի 9-10-ի գիշերը բռնի կերպով փորձել է յուրացնել իշխանությունը։ Պաշտպանը նշել է, որ այս գործը քննվում է այսպես կոչված «վարչապետի օծանելիքի հափշտակություն» գործի շրջանակներում։ «Թե ինչու է այս գործը կոչվում «վարչապետի օծանելիքի հափշտակություն» գործ, դա մեկ մեծ քրեական գործի, որպեսզի չերևա թե ինչ է քննվում, որի մեջ ներառվում են վարչապետի տան վրա հարձակումը, Արարատ Միրազյանին մարմնական վնասվացք հասցնելը և այլն»,-նշել է պաշտպանը։
«Ոնց որ քաղաքական նպատակահրամարությամբ հարուցվել է, այնպես էլ կկարճվի հետագայում»,-նշել է Միհրան Պողոսյանը։
Նշենք, որ երեկ ԱԱԾ աշխատակիցները Վարդան Այվազյանի բնակարանում խուզարկություն են իրականացրել, ապա, ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում` ձերբակալել նրան։