40-ամյա տղամարդը, զբաղեցնելով Հայաստանում գործող բանկերից մեկի ավտոմատացված բանկային համակարգի ուղեկցման բաժնի պետի պաշտոնը, 2019թ. դեկտեմբերից մինչև 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում, դիտավարությամբ ուրիշի գույքին առանձնապես խոշոր չափերով վնասներ է հասցրել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Բանկի ավտոմատացված համակարգից իր և Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացու քարտային հաշիվներին մուտքագրված գումարների վերջում ծրագրային եղանակով ավելացրել է թվանշաններ կամ մուտքագրել է գոյություն չունեցող գումարներ, որի արդյունքում բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 197 մլն. 135 հազար ՀՀ դրամ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին: