Մանդատները տրամադրվում են արձանագրության կազմմամբ, իսկ արդեն մանդատների հանձնման տեխնիկական գործընթացի եղանակի, ձևի, միջոցի և այլնի հետ կապված որևէ պարտադիր կանոնակարգում չկա։ Այս մասին այսօր ԿԸՀ նիստից հետո ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Այսօր տեղի ունեցավ մանդատների տրամադրման իրավական գործընթաց»,- ասաց նա։
Անդրադառնալով կալանավորված անձանց մանդատների տրամադրման վերաբերյալ հարցին՝ նա նշեց․
«Դա խոչընդոտ չէ իրենց կողմից մանդատ ստանալու համար։ Նրանց անունները ևս ընթերցվեցին, հիշյալ պատգամավորները ևս ստանալու են իրենց մանդատներն ու իրականացնելու են իրենց պատգամավորական գործունեությունը»,- ասաց նա։
Նշենք, որ կալանավորված են «Հայաստան» դաշինքի անդամներ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը։
Ընդհանուր առմամբ, ԿԸՀ-ն կազմեց 107 մանդատ տրամադրելու արձանագրություն։ «Հայաստան» դաշինքի մանդատները 29-ն են, «Պատիվ ունեմ» դաշինքինը՝ 7-ը, «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությանը՝ 71։