Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։
Արման Սահակյանին ծանուցել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում Սահակյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։
Հիշեցնենք, որ ըստ Գլխավոր դատախազության, հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերը ստուգելու նպատակով 2020 թ. ընթացքում ՀՀ դատախազության այլ ստորաբաժանումներից ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ստացվել 201 քրեական գործով նյութ 430 անձի վերաբերյալ, իսկ 2021 թվականի ընթացքում` 18 քրեական գործով նյութ, 1 դատավճիռ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 նյութ: