Բազումի լեռներում բռնկված հրդեհը մարելու նպատակով հոկտեմբերի 26-ին` ժամը 07:34-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար) և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 8 հրշեջ-փրկարար: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ –ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ժամը 08:40-ի սահմաններում հրդեհն ինքնամարվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում: ԱԻՆ-ի փրկարար ծառայության աշխատակիցները դեպքի վայրում պարզել են, որ այրվում է մոտ 50 հա խոտածածկ տարածք