VBet Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել է «Վեստ Արմենիային» և 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Վարդան Բիչախչյանն այս հաղթանակի շնորհիվ դուրս է եկել Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ դիմակայության արդյունքում հաղթելով 5-3 հաշվով: Առաջին խաղում «Արարատը» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով պարտություն էր կրել:Հաղորդում է Armsport.am-ը։
Այսպիսով, «Արարատը» երկարամյա դադարից հետո վերջապես դուրս է գալիս Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
Նշեքն՝ VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 2020 -2021 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն Մորի Կոնեն է՝ խփած չորս գոլով։
«Վեստ Արմենիան» գլխավորում է Հայաստանի Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը՝ միանձնյա առաջատար լինելով 37 միավորով։ Այս թիմը գավաթի խաղարկությունում դեռևս պարտություն չէր կրել, 1/8 եզրափակչում էլ հաղթահարել էր «Գանձասար-Կապանի» արգելքը: