Հայտնի են ՀՖՖ նախագահի թեկնածուների անունները: ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնում են լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է armsport-ը՝ հղում անելով Red Eagles երկրպագուների շարժման հիմնադիր Դենիս Սարգսյանի հայտարարությանը։
Նշենք, որ թեկնածուների առաջադրման վերջին օրը դեկտեմբերի 3–ն էր, իսկ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21–ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։