Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Լիխտենշտեյն-Հայաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը, հանդես գալով Եվրո-2020 որակավորման J խմբում, ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ։
Այժմ Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով Իտալիայի և Ֆինլանդիայի հավաքականներին, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են առաջին և երկրորդ հորիզոնականները:
8-րդ տուրում միմյանց դեմ կմրցեն Ֆինլանդիա-Հայաստան, Լիխտենշտեյն-Իտալիա և Հունաստան-Բոսնիա Հերցեգովինա զույգերը:
Վերոնշյալ ֆուտբոլային հանդիպումները կկայանան հոկտեմբերի 15-ին: