Իրանի Իսլամական Հանարապետության ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը իր Twitter-յան միկրոբլոգում գրել է․
«Էրդողանին չեն հայտնել, որ Բաքվում իր հայտարարությունը վերաբերում է Արաքս գետից հյուսիս ընկած տարածքները Իրանից բռնի անջատելուն։ Մի՞թե նա չի հասկանում, որ խաթարում է Ադրբեջանի Հանրապետության սուվերենիտետը։ Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին (պրովինցիա Իրանի հյուսիսում)»։
Նշենք, որ Իրանի ԱԳ նախարարը այս գրառմամբ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի խայտառակ ելույթին, որտեղ ուղիղ հայտարարվում էր, որ Արաքսից հարավ ընկած տարածքները բռնազավթված են։
Ի դեպ՝ հայկական կողմը շարունակում է լռել այս մասին։ Պաշտոնական որևէ արձագանք Էրդողանի հայտարարություններին դեռևս չկա։