Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից Հայոց ցեղասպանության հարցով ավելի քան 1 մլն նամակ են ուղարկել Սպիտակ տուն և ԱՄՆ Կոնգրես:
ANCA-ի կոչին այս ամիսներին միացել են ԱՄՆ բոլոր 50 նահանգներից, ինչը, ըստ հանձնախմբի հայտարարության, հզոր ազդակ է տալիս ԱՄՆ նախագահ Բայդենին՝ այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության մասին հստակ խոսելու համար:
ANCA-ի նախագահ Րաֆֆի Ամպարյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին և իրենց գործընկերներին ANCA-ի ռազմավարական արշավի շրջանակներում 1 մլն հաղորդագրությունների նշաձողին հասնելու համար։
«Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Շնորհակալություն ձեր նվիրվածության համար», – ասել է Ամպարյանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ԱՄՆ փոխնախագահ Քամալե Հարրիսին, սենատորներին և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներին հասցեագրված նամակներում նշվում է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին պետք է կոչ անի համոզել Անկարային հրաժարվել ժխտողական քաղաքականությունից, ընդունել իր մեղքը և կրել պատասխանատվություն»:
Նամակում նշվում է նաև, որ Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանը հայերի դեմ նոր Ցեղասպանության իրագործման նպատակներ են հետապնդում, և կարևոր է, որ Սպիտակ տունը դադարեցնի խուսափողական արտահայտություններ օգտագործել ապրիլի 24-ի ամենամյա հայտարարություններում։