Ադրբեջանն ու Ռուսաստանը ռուս-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի շուրջ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել, հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
«Նիստում քննարկվել են սահմանազատման գործընթացի շարունակման հետ կապված հարցեր, հաստատվել են փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են հուլիսի 6-9-ը Բաքվում անցկացված ռուս-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի իններորդ նիստի արդյունքներով դաշտային սահմանազատման աշխատանքների կազմակերպման և անցկացման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ սահմանային նշանների տեղադրումը կշարունակվի՝ հանձնաժողովի 2021 թվականի աշխատանքային պլանի համաձայն: