ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարականաի դիմում է ներկայացրել։
Ըստ տեղեկությունների՝ ԳՇ պետի առաջին տեղակալ, վարչապետի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը կփոխարինի Վաղարշակ Հարությունյանին։
Նշեննք, որ նախագահի աշխատակազմից Armenia Today-ին փոխանցել են, որ հանրապետության նախագահը վարչապետի պաշտոնակատարից առաջարկություն է ստացել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: