ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնության Ժուկովսկ քաղաքում մասնակցում են «ՄԱՔՍ-2019» ավիատիեզերական ցուցահանդեսին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ավիատիեզերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Ժուկովսկ է մեկնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը։
Ցուցահանդեսն անցկացվելու է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը։ ՀՀ ՊՆ պատվիրակությունը ավիաընկերությունների կողմից առաջարկվող տեխնիկան և շուկան ուսումնասիրելու, մասնագիտական եզրակացություն կազմելու և նախնական բանակցություններ վարելու, ինչպես նաև ինքնաթիռներով ճանաչողական թռիչքներ կատարելու նպատակով մեկնել է ՌԴ։