Ռուսաստանի Դաշնային կենսաբժշկական գործակալությունը (ԿԲԳ) MIR-19 քթի կաթիլների արտոնագիր է ստացել` կորոնավիրուսի բուժման և կանխարգելման համար: Այս մասին հաղորդվում է գործակալության կայքում:
«Այն անվտանգ է մարդու համար, չի ազդում մարդու գենոմի և իմունիտետի վրա, բայց միևնույն ժամանակ արդյունավետ է և « անջատում է վիրուսի վերարտադրությունը», կանխում կորոնավիրուսային վարակի առավել ծանր ձևերը», – ասում է Վերոնիկա Սկվորցովան՝ ՌԴ ԿԲԳ-ի ղեկավարը:
Նա հավելել է, որ կաթիլները կանխում են նաև «պնևմանիտը, սուր շնչառական սինդրոմները», որոնք զարգանում են կորոնավիրուսային վարակի ֆոնին:
Գործակալությունը նշել է, որ դեղամիջոցի կլինիկական փորձարկման առաջին փուլն ապացուցել է դրա անվտանգությունը: