Ռուսական Sputnik V-ի տարբերակը Հայաստանում արտադրությունում լավ առաջընթաց կա, առաջիկայում արտադրված փորձանմուշները կանցնեն փորձաքննություններ։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազույցում տեղեկացրեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ թե ինչ փուլում է հայ-ռուսական պատվաստանյութի համատեղ արտադրությունը։
Նա հայտնեց, որ այս շաբաթ երեք հազարից ավելի պատվաստում ենք ունեցել։
«Մեզ ևս գոհացուցիչ չեն այն տեմպերը, որոնք գրանցում ենք։ Պիտի ասեմ՝ տեմպերը օրական աճ են գրանցում և հույս ունեմ, որ լարված նախընտրական իրավիճակի, առաջնահերթութունների հետ կապված մենք չէինք ունենում այն ցանկալի արդյունքը, որ պետք է գրանցեինք»,- նշեց Ավանեսյանը։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ամբողջ աշխարհում տարածվող շտամները մտահոգության նոր ալիք են բարձրացնում։
Խոսելով դիմակների ոչ պարտադիր լինելու մասին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ինչպես հանեցին բաց տարածքում դիմակների կրման պահանջը, այնպես էլ կհանեն փակ տարածքներում։ Սակայն, ըստ նրա, շրջանում նոր շտամների ի հատ գալը և դրանց արագ տարածումը հուշում են, որ դեռ վաղ է դիմակներից հրաժարվել։