Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակի կայունացմանը հասնելուց հետո առաջին պլան են մղվում կարիքավորներին և տուժածներին համալիր հումանիտար աջակցություն ցուցաբերելու խնդիրները:
Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բացի Երևանի, ինչպես նաև Բաքվի ու այլ երկրների և, առաջին հերթին, ՌԴ-ի համապատասխան ջանքերից, մենք կարևոր ենք համարում միջազգային պրոֆիլային կառույցների համատեղ ջանքերը։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններին, ապա կազմակերպության ղեկավարությունը շփման մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի հետ»-ասել Է Զախարովան:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն իր զգալի ներդրումն ունի Ղարաբաղում իրավիճակի բարելավման գործում։