Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները մասնակցում են մարտական գործողությունների հետևանքով տուժած ենթակառուցվածքների և բնակարանների վերականգնման գործընթացի վերահսկողությանը:
Մարդասիրական օգնության շնորհիվ Ռուսաստանի Դաշնությունից վերականգնվել է շուրջ 1400 օբյեկտ։ Դրանք բազմաբնակարան և մասնավոր բնակելի տներ, վարչական շենքեր, ենթակառուցվածքների օբյեկտներ և սոցիալական նշանակության օբյեկտներ են։
Կազմակերպվել են վերականգնողական աշխատանքներ ևս 644 հարթակներում: Փետրվարի 4-ին փրկարարները օբյեկտների վերականգնման համար Մարտունու շրջանի Մարտունի քաղաք են տեղափոխել ավելի քան 10 տոննա մետաղապրոֆիլ և պողպատե ցինկապատ թիթեղներ:
Ընդհանուր առմամբ, գերատեսչության մասնագետները Լեռնային Ղարաբաղի շրջաններով ավելի քան 130 տոննա բեռ են տարել։
Խմբավորման աշխատակիցները նաև շարունակում են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ուսումնական հաստատությունների հետ։
Գերատեսչության հոգեբանները, բժիշկներն ու հրատեխնիկները երեխաներին պատմում են պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում անվտանգության միջոցառումների մասին, սովորեցնում են առաջին օգնություն ցուցաբերել վնասվածքների և արյունահոսությունների ժամանակ, ինչպես նաև գործնական պարապմունքներ են անցկացնում սթրեսային իրավիճակների հաղթահարման ուղղությամբ: Նման դասերի է մասնակցել շուրջ 4400 աշակերտ։
Զուգահեռաբար անցկացվում են դասընթացներ ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի հետ ՝ դպրոցականների հոգեբանական աջակցության հմտությունների ձևավորման ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ անցկացվել է 11 պարապմունք, որոնց մասնակցել է ավելի քան 330 ուսուցիչ։