Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 5 տուն, հայտնաբերվել և դուրս է բերվել 42 պայթյունավտանգ առարկա: 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 բնակելի շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթուցիկ առարկա: