Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների ՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատավարությունը կվերսկսվի հունիսի 23-ին։ Այս մասին տեղեկանում ենք Քոչարյանի պաշտպանների խմբի Facebook-յան էջից ։
Գործով դատական նիստը տեղի կունենա Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: Գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գեւորգյանը եւ Յուրի Խաչատուրովը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի նիստին: