Ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը:
Փաստաբանը հայտնեց՝ Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը անկարգություններ կազմակերպելու մեջ: Ներկայումս Այվազյանը ԱԱԾ-ում է:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել Վարդան Այվազյանի բնակարանում: