ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պողոսյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ Արման Պողոսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018-ի օգոստոսից, մինչ այդ նա եղել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ։