Մարտի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Էջմիածին քաղաքում իրականացրել են «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի տաք-տաք վնասազերծում» օպերացիան: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Վաղարշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքի հայտնի «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել թվով 15 անձի: Աղբյուրի տեղեկություններով՝ բերման եթարկվածներից երկուսը օրենքով գողեր են. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները քրեական ենթամշակույթի ջատագովներ են:
Նրանք եղել են ռուսական համարանիշներով Lexus մակնիշի, Toyota Land Cruiser, Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: