ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Նորամարգ գյուղում 2 տղամարդկանց ջրահեղձ լինելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ ՔԿ-ն։
Նախնական տվյալներով՝ 2021թ. մարտի 13-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի բնակիչը՝ ծնված 1973թ., իր վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Նորամարգ գյուղի Մաշտոց-Կորյուն փողոցների սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարի մեջ, որի հետևանքով վերջինս և ուղևորներից մեկը՝ Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1976թ., մահացել են:
Դեպքի առթիվ 2021թ. մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: