ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք կուսակցության» ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ավելի վաղ ներկայացված ներկայացված պահանջից: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ ավելի Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Արգիշտի Կիվիրյանը և Լուսինե Սահակյանը հայցադիմում էին ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանի: Նրանք պահանջում էին պատիվը և արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել ու պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել:
«Գործի քննության ընթացքում հայցվորը մասնակի հրաժարվել է իր հայցից, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված իր հայցապահանջներից՝ պահանջը պնդելով միայն Մանե Գևորգյանի մասով և նման պայմաններում անհրաժեշտություն է առաջացել կատարել նաև հայցի առարկայի փոփոխություն՝ պահանջները ներկայացնելով միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի դեմ»,-նշված է Դատական տեղեկատվական համակարգում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակը Facebook-ի իր էջում գրել էր․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ ևկրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։