Երևանի 54 համարի երթուղայինի մեջ մարդ սպանած քաղաքացին այսօր ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Այս մասին Armenia Today-ին հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Կասկածյալ 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը ներկայացել է ոստիկանության բաժին՝ նախաքննությունն իրականացնող մարմիններին։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին 58-ամյա քաղաքացին Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ դանակի 3 հարվածով սպանել էր Երևանի բնակիչ 40-ամյա Արմեն Հունանյանին: