Դատավորներ Մնացական Մարտիրոսյանի և Կարեն Ֆարխոյանի ինքնաբացարկների միջնորդությունները մերժվել են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալների պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նա տեղեկացրեց, որ Իրինա Յոլյանի, Մենուա Հովսեփյանի և Գորիսի համայնքապետարանի երկու աշխատակիցների տանը խուզարկություններ են իրականացվել, սակայն, ոչինչ չեն առգրավել։
Հավելենք, որ պաշտպանները դատավորներ Մնացական Մարտիրոսյանին և Կարեն Ֆարխոյանին ինքնաբացարկ են հայտնել։
Նշենք, որ դատարանները քննում են Գորիսի փոխհամայնքապետերին կալանավորելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետի տեղեկալները ձերբակալվել են: Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը որպես մեղադրյալ ներգրավվել են առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
Մենուա Հովսեփյանը մեղադրվում է նաև ծառայողական կամ այլ կապվածություն օգտագործելով, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր):