Դատարանը երկրորդ անգամ է մերժել Երևանի 122 դպրոցի տնօրեն Մարինե Մալախյանի նկատմամբ կալանավորումը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մալախյանն ուսուցիչներից մեկին աշխատանքի ընդունելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում 1500 դոլար կաշառք է պահանջել։
Սեպտեմբերի 3-ին դադարեցվել էր թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Մալախյանի՝ ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը։ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը հայտնել էր, որ Մալախյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ պաշտոնոտար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալը։