Այսօր Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով. գրում է ՏԱՍՍ-ը:
«Հայկական կողմի ներկայացված հայցադիմումում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանը ենթարկվել է ռասսայական խտրականության», որն արտահայտվել է, ի թիվս այլոց, կոտորածների, խոշտանգումների և այլ խախտումների մեջ»,- գրում է գոչծակալությունը:
Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:
Իսկ ԼՀԿ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վերջապես Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության գործով հայցադիմումը մուտք եղավ ՄԱԿ֊ի Արդարադատության միջազգային դատարան (ICJ) Խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի խախտման հիմքով (CEDR)»: