Երևանի կենդանաբանական այգում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, սպասվում է անակնկալներով լի տոնական մթնոլորտ: Այս մասին հայտնել է Երևանի կենդանաբանական այգին։
Օրը կսկսվի շոու ծրագրով, որի ընթացքում կլինեն օղակներով և կրակներով համարներ, պարի, երգի խմբերի ելույթներ և աճպարարական զվարճալի շոու: