Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի առաջին մշակութային նախագծի իրականացմանը՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Երևանում Շառլ Ազնավուրի կյանքը, գործունեությունն ու կարիերան ներկայացնող կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին:
Հիշեցնենք, որ Նիկոլա Ազնավուրը հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը։