Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) միջև համագործակցության վերաբերյալ հանդիպում-քննարկում է անցկացրել: Այս մասին նա գրել է իր Facebook-յան էջում:
«Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Լևոն Ազիզյանը և ՄԱԶԾ Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը։
ՀՀ ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի և ՄԱԶԾ կողմից իրականացվում է «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը՝ հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։
Ծրագրի նպատակն է Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության պլանավորման բարելավումը՝ հիդրոօդերևութաբանության դիտարկման և նախազգուշացման ազգային ծառայության կարողությունների հզորացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ Հայաստանի դիմակայունության ամրապնդման միջոցով:
Հայաստանում փաստացի գործող 47 կայաններից 23-ը արդիականացվել են ավտոմատ օդերևութաբանական կայանների ներդրմամբ Երևանում և ՀՀ վեց մարզերում՝ Շիրակ, Լոռի, Արագածոտն, Վայոց Ձոր, Արմավիր և Արարատ:
Ներդրվել է նաև IMS CLDB ինտեգրված կլիմայական տվյալների ծրագրային բազան:
Տրամադրվել է նաև տվյալների պահպանման համար 1 սերվեր և UPS։ ՄԱԶԾ փորձագետի կողմից ՀՄԿ ՊՈԱԿ-ի համար իրականացվել է ուսումնասիրություն և կազմվել հաշվետվություն՝ «Հակակարկտային համակարգերի համեմատական վերլուծություն՝ ՀՀ պայմաններում կիրառելու համար» թեմայով։
Հանդիպման ընթացքում կարևորեցի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը՝ հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագիրը։ Հույս հայտնեցի, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ, և որ դրա իրականացումը կնպաստի հիդրոօդերևութաբանական դիտարկման համակարգի արդիականացմանը։
Հանդիպման ժամանակ քննարկեցինք նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար մշակվող «Անտառային հրդեհների կառավարման, ներքին և արտաքին ազդարարաման համակարգի ներդրման» ծրագիրը, ինչը հնարավորություն կնձեռի Low Range համակարգային կայանների տեղադրման միաջոցով կապ ապահովել կապ Խոսրովի ողջ տարածքում։