Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի կարգավորման առարկան գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրի բարելավումն է:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ստացվել: Կառավարությունն ունի մեկ բովանդակային առաջարկ, որը քննարկվել է տնտեսական հանձնաժողովում եւ հավանության արժանացել:
Առաջարկվել է վերանայել նաեւ բույսերի վնասատուների դեմ կիրառվող եւ կենսաբանորեն ավելի անվտանգ միջոցների իրացման հարկային կարգավորումները:
Ըստ փոփոխության` միջատների ե՛ւ ներմուծումը, ե՛ւ հետագա վաճառքը կազատվի ԱԱՀ-ից: Նախագծի ընդունումով հավասար պայմաններ կստեղծվեն` խրախուսելով օրգանական տեխնոլոգիաների կիրառությունը գյուղատնտեսության գործունեության մեջ: