Իրանի մեր գործընկերների հետ առարկայական խոշոր ծրագրեր ունենք, որոնց մի մասն ընթացքի մեջ է, մի մասը՝ քննարկումների փուլում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
«Կուզենայի առանձնացնել Պարսից Ծոց-Սև ծով ծրագիրը, որի քննարկման մասին նիստը տեղի ունեցավ մեկ-երկու ամիս առաջ: Իսկ հաջորդ նիստը տեղի է ունենալու Բուլղարիայում:
Դա ենթակառուցվածքային, տրանսպորտային ծրագրի մասին նախագիծ է, որն ապահովելու է Պարսից Ծոցի ու Սև ծովի կապն ու բեռնափոխադրումների դյուրին ընթացքը»,- ասաց Ավինյանը:
«Մյուս ծրագիրն էներգետիկ ոլորտում է. մենք այս պահին իրականացնում ենք բարձրավոլտ երրորդ գծի կառուցման աշխատանքները Իրանի հետ: Ունենք գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման համաձայնագիր, որի երկարաձգման հարցի մասին նույնպես բանակցում ենք»,- նշեց նա:
Ինչպես Ավինյանն է մեկնաբանում՝ այս խոշոր ծրագրերի համատեքստում աճում է առևտրաշրջանառությունը, ինչը ստեղծված իրավիճակում հզոր քայլ է դեպի առաջ:
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում է գտնվում Իրանի ԱԳ նախարարը, որը հանդիպումներ է ունենում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում․