Հունիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է «Bahman Group» ավտոմեքենաշինական ընկերություն և հանդիպեց գլխավոր տնօրեն Բյույուք Ալիմորադլուին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
«ՀՀ դեսպանը ծանոթացել է տարբեր մակնիշի ավտոմեքենաների արտադրությանը և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել հայկական կողմի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ համագործակցության հնարավորությունները: Դեսպան Թումանյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ անհրաժեշտ կապերի հաստատման գործում»,-ասված է հաղորդագրության մեջ։