Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից», – նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Անի Ամիրշադյանը նախորդ տարի էր նշանակվել սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնում։