«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսպես է արձագանքել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է բանակցային գործընթացին շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արված հայտարարություններին:
Լրագրողը հարցրեց ՀՀ երկրորդ նախագահին. Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Ձեզնից իբրև ժառանգություն ստացել է բանակցային մի փաթեթ, որում բովանդակային բանակցություններ սկսել կամ շարունակել արդեն իսկ հնարավոր չէր։ Այդ հնարավորությունները սպառված էին, այդ պատճառով նա սկսել է իր կետից, ոչ թե Ձեր կետից, ինչպես ինքն էր բառացիորեն ասում, և ճշգրտում է, ասում է, որ Արցախի կարգավիճակի հետագա ճշգրտման որևէ հնարավորության մասին խոսք չի եղել Ձեր կողմից նրան թողած ժառանգության մեջ, փոխարենը խոսք է եղել միայն յոթ շրջանի անվերապահ հանձնման մասին, ընդ որում՝ որևէ երաշխիք չի եղել, որ Ադրբեջանը նոր պայմաններ կամ նոր պահանջներ մեզ չի ներկայացնի։ Այսինքն՝ փաստացի 2018-ի ապրիլին բանակցային գործընթացը եղե՞լ է փակուղում։
Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նշեց.
«Միանշանակ ոչ: Նրա ասածները խոսում են միայն ու միայն այն մասին, որ ինքը գրեթե երեք տարի աշխատելով որպես վարչապետ, լինելով գլխավոր բանակցող, այդպես էլ չի հասկացել բանակցությունների իմաստը:
Ձեր ասած միտքը նա շարադրել է կապիտուլյացիայից հետո և միանգամից, առանց հապաղման համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչը՝ Պոպովը, միանգամից այդ փուչիկը պայթեցրել է։ Ինձ կարող են չհավատալ, բայց արդյո՞ք որևէ հիմք կա չհավատալու Պոպովին, որովհետև, եթե Պոպովի ասածը իրականությանը մի միլիմետր անգամ չհամապատասխաներ, ապա մյուս համանախագահները միանգամից կփորձեին նրան ուղղել, որովհետև ինչքան էլ հակասություններ ունենան ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան, գոնե սա այն հարցն էր որտեղ նրանք համագործակցում էին ու իրարից ոչինչ չէին թաքցնում:
Նշելով, որ ցանկանում է սկբունքային հարցերին անդրադառնալ, Սերժ Սարգսյանը հավելեց. «Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու: Բայց բանակցություններն այս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էր, ինչն անհեթեթություն է: Մեր ցանկացածն ու կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում»: