Մոսկվան խորհուրդ է տալիս բոլոր երկրներին, ներառյալ Թուրքիային, չխրախուսել Կիևի ռազմատենչությունը և լավ վերլուծել Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լավրովը նաև շեշտել է, որ «Կիևյան ռեժիմը», վարկանիշի հետևից ընկնելով, կարող է հայտնվել անխոհեմ գործողությունների մեջ , որն իր հերթին կարող է վատ ավարտ ունենալ: Նրա կարծիքով ՝ Ուկրաինան պատերազմ է մղում սեփական ժողովրդի դեմ:
«Ես միանգամից կասեմ, որ մենք խստորեն խորհուրդ ենք տալիս բոլոր պատասխանատու երկրներին, այդ թվում և Թուրքիային, վերլուծել իրավիճակը, Կիևի ռեժիմի հավերժական ռազմատենչ հայտարարությունները և զգուշացնում ենք նրանց՝ ռազմատենչ այդ տրամադրությունները չսնուցել»,- ասել է Լավրովը:
Շաբաթ օրը ՝ ապրիլի 10-ին, Ստամբուլում կայացավ Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունները: Հանդիպման ընթացքում Թուրքիայի ղեկավարը նշել էր համագործակցության կարևորությունը և վերահաստատել երկրների ռազմավարական գործընկերությունը: Զելենսկու Ստամբուլ այցից անմիջապես առաջ Ուկրաինան պայմանավորվել է Թուրքիայից Bayraktar անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ գնելու մասին: