ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Բրեդ Շերմանը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։
«Խիստ մտահոգված եմ ադրբեջանական զորամիավորումների՝ Հայաստանի սահմանը հատելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի այդ խախտումը և հասնի Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը»,- գրել է Բրեդ Շերմանը:
Greatly concerned over reports of Azeri troops crossing over into #Armenia. The United States must unequivocally condemn this violation of international law, and work for the withdrawal of Azeri forces from Armenian territory. https://t.co/VLTjAeqwou
— Rep. Brad Sherman (@BradSherman) May 14, 2021