ԱԺ արտահերթ ընտրություններում «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթները կիրականացնի Արամ Վարդևանյանը:
Նա դաշինքը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, պետական այլ մարմիններում, ինչպես նաև հանդես կգա «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական հայտարարություններով և մեկնաբանություններով:
«Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն այս օրերին զբաղված են նախընտրական շտաբների կազմավորման աշխատանքներով։
Արմեն Գևորգյանն արդեն իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները», – նշեց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Հիշեցնենք նաև, որ Արմեն Գևորգյանը եղել է փոխվարչապետ։