Armenia Today-ն ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու հնարավորության մասին՝ հաշվի առնելով, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառել դա։
Հարցին՝ այդ առնչությամբ քննարկումներ կա՞ն՝ Ա․ Քոչարյանը նշեց․ «Չի բացառվում, նշանակում է՝ հնարավոր է։ Այս պահին ես նման քննարկման մասին չգիտեմ, բայց եթե անհրաժեշտ լինի, այդ քննարկումն էլ կլինի»։
Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ՊՆ նախարարի պաշտոնակատարն այս պահին Մոսկվայում է, ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում կարևոր գործուղման է։ Նրա խոսքով՝ ըստ դեպքերի զարգացման՝ չի բացառվում ռազմական դրություն հայտարարելու հնարավորությունը։
«Իրավիճակը թելադրում է, որ ՀԱՊԿ կառույցները լուծեն իրենց առջև դրված խնդիրները, դուրս գան դանդաղկոտության վիճակից, դառնան ավելի կենսունակ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․