Հայաստանում նախկին իշխանությունների օրոք կային սպաներ, որոնք «C-300» զենիթահրթիռային համակարգերից ոսկի պարունակող պլատաները հանում էին ու վաճառում 30-40 հազար դրամով:
Այս մասին ուրբաթ օրը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ակտիվիստների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։