ԼՀԿ այն քաղաքական այն քաղաքական ուժն է, որը կարող է պարզ երեսով բակեր մտնել քարոզչություն անելու և մտահոգություն չունենալ, որ կարող է որևէ խնդիր ծագել Այս մասին Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը։
Ըստ նրա՝ այն ուժերը, որոնք ընտրել են քարոզարշավն իրականացնելու հանրահավաքային տարբերակը, հավաքում են միայն իրենց կողմնակիցներին՝ ստեղծելով հարմարավետության գոտի։ ԼՀԿ-ն այս տարբերակով չի գնում,ք անի որ փորձում են խնայել քաղաքացիների նյարդներն ու ժամանակը։
Անի Սամսոնյանի պնդմամբ՝ ԼՀԿ-ի համար ամբողջ երկիրն է հարմարավետության գոտի, ինչի համար նա հպարտ է։
«Մենք երբևէ չենք արել այնպիսի բան, որ մարդկանց հետ չկարողանանք առանց վախենալու խոսել, չվախենալ, թե ինչ հարցեր են մեզ ուղղելու։ ԼՀԿ-ն այդպիսի վախեր չունի։ Չենք արել այնպիսի բան, որ գլուխներս կախ շրջենք մայրաքաղաքի փողոցներով»,- շեշտեց նա։
Խոսելով նախընտրական ծրագրերից՝ ԼՀԿ անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենց համար առաջնային անվտանգային խնդիրներն են։ Բացի այդ, Գիտության ոլորտին են ուշադրություն դարձնելու՝ վերազինելու են Գիտությունների ազգային ակադեմիան, ինչպես նաև բարձրացնելու սպայական աշխատանքի գրավչությունը։
Գորգիսյանի խոսքով՝ այս ամենին կարող են հասնել միան համերաշխության միջոցով։
Հիշեցնենք, որ այսօր քարոզարշավի չորրորդ օրն է։