Ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգը։ Վստահ եմ` այդ երկրների հետ ՝գալու է մի օր նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, իսկ նրա հետ նորմալ հարաբերություններ սկի իր ընտանիքը չի կարողանում հաստատել: Նիկոլը տեղով սպառնալիք է, ազգի կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի, ի՞նչ է եղել։
Այսօր իր ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով այս իշխանության վերարտադրման դեպքում հնարավոր վտանգներին։
«Ռուսաստանին ձեռք է տալիս, որ հաշտություն կայանա Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև, ամբողջ աշխարհին է դա ձեռք տալիս: Դա է լինելու, բայց դրա համար պետք է Հայաստանում նորմալ իշխանություն լինի, Ռոբերտ Քոչարյանը նույնպես իրատես չէ: Նրա տեսադաշտի կենտրոնում ինքն է, իրենցի բացի ոչինչ չի տեսնում, իրեն թվում է ամեն ինչ կարող է, բայց տեսանք արածը»,- ընդգծեց Տեր-Պետրոսյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ՀԱԿ-ը մտավ խորհրդարան, առաջին իսկ օրը Փաշինյանը խզեց կապերը ՀԱԿ-ի հետ։
«Իրեն պետք էր մի անգամ պատգամավոր դառնալ։ Բայց ասեմ՝ շատ հետևողական, սևեռուն մարդ է, մի նպատակ որ դնում է՝ հասնում է։ Րյուկզակը հագավ, եկավ ու Հայաստանի թագավոր դարձավ»,-ասաց նա։
Տեր-Պետրոսյանը խոսեց նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հետ հարաբերությունների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում․