Այսօր ուղղակի ընտրություններ չեն, այսօր Հայաստանի լինելու և չլինելու ընտրություններն են։ Այս մասին իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
«Իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Նրանք հասկանում են, որ այլևս Հայաստանում վերարտադրվելու հնարավորություն չունեն։ Վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կախված մնալու համար»,-ասաց նա։
Նա հայտնեց, որ խախտումների վերաբերյալ արդեն ահազանգեր կան։
«Մեր քվեաթերթիկներ վրա ինչ-որ նմուշ կա, մեր քավեաթերթիկները չեն տալիս ընտրողներին։ Մասնավորապես ուղղորդում են զինվորականներին։ Բացի այդ, ոստիկանության կողմից մեր ակտիվիստների, շտաբերի նկատմամբ ճնշումներ են իրականցվում։ Երեկ ձերբակալվել են Եղեգնաձորի շտաբի ներկայացուցիչները։ Դա արվում է մեր ներկայացուցիչներին ընտրությունների գործընթացից հեռացնելու նպատակով»,-հավելեց նա։