Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին շնորհավորել է իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և այն հաջող կազմակերպելու կապակցությամբ: Այս մասին Գարիբաշվիլին գրել է իր Twitter-ում:
«Մաղթում եմ հաջողություն և ակնկալում եմ սերտ համագործակցություն նոր կառավարության հետ»,- նշել է Ղարիբաշվիլին:
Կիրակի օրը Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մասնակցում էր 25 կուսակցություն և դաշինք: ԿԸՀ-ի տվյալներով՝ մասնակցության ակտիվությունը կազմել է 49,4%:
Քվեարկության արդյունքների համաձայն՝ խորհրդարան են մտնում քաղաքական ուժերը ՝ Փաշինյանի, Քոչարյանի և Վանեցյանի գլխավորությամբ: