«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայաստանի ներդրողների ակումբի հիմնադիր Սամվել Կարապետյանը, նախքան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, նաև հանդիպել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ:
Աղբյուրը, որը այս տեղեկությունը փոխանցեց Armenia Today- ին, նշել է, որ հանդիպումների ընթացքում Սամվել Կարապետյանը կողմերին կոչ է արել գնալ կառուցողական երկխոսության, ինչը կնպաստի երկրում առկա ընդհանուր լարվածության թուլացմանը։ Կարապետյանն ընդգծել է նաև, որ առաջնահերթ խնդիրներից է աշխատանքը Հայաստանի տնտեսության վերականգնման ու զարգացման ուղղությամբ :
Նշենք, որ ընտրություններից առաջ Սամվել Կարապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում հույս էր հայտնել, որ ընտրությունները կավարտվեն պաշտոնական արդյունքների հայտարարմամբ, այլ ոչ թե ներքաղաքական անկարգություններով, և հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել քաղաքական և տնտեսական ճգնաժամը արդար ընտրությունների միջոցով: