Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ իր պաշտպանյալի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան։
«Դեռևս որևէ դատավորի չի մակագրվել, ինչպես նաև ժամը 14։00-ին Մխիթար Զաքարյանին մասնակցությամբ քննչական գործողություններ պետք է տեղի ունենան ՀՀ քննչական կոմիտեի շենքում։
Բոլոր հարցերին կկարողանամ պատասխանել նախքան քննչական կոմիտեի շենք մտնելը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Զաքարյանի փաստաբանը տեղեկացրել էր, որ այսօր՝ ժամը 00։00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, ինքնակամ ներկայացել են քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, սակայն ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, ձերբակալել են Մխիթար Զաքարյանին: