Տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն, և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա Իրան, այդպես էլ Ադրբեջանը պետք է Հայաստանի տարածքով հաղորդակցություն ունենա Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պետք է ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պետք է իրականացնվի միջպետական սահմանների անցման միջազգային, օրինակ, ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան մաքսային սահմանային և այլ տեսակի հսկողություններով։
«Ադրբեջանի ԶՈւ-երը շարունակում են ոչ միայն ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում՝ խոսքը Սոթք-Խոզնավար տարածքի մասին է, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ սրանով փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ պայմանագրի համակարգը։ Այս ծրագիրը կյանքի կոչելու համար Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանքներ գործելու մեջ։ Լինելով ՀԱՊԿ անդամ, որը սույն թվականից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը՝ Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։
«ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականցնելու անհնարինության պարագայում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։