Ադրբեջանի տարածքում գործող հենակետերը Ադրբեջանի անելիքն է, մենք չենք կարող այստեղ որոշում ընդունել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին։
«Ես չեմ կարող այսօր որոշել, որ չի լինելու, որովհետև ՀՀ-ի ու Ադրբեջանի Հանրապետության միջև այդ հատվածում նախնական ո՛չ դելիմիտացված, ո՛չ դեմարկացված, բայց Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ճանապարհն արդեն իսկ ուվագծված է»-ասել է նա։
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանը ոստիկանական հենակետ է տեղադրել։ Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական համարանիշներով բեռնատարները, ստուգում են փաստաթղթերն ու իրանցի վարորդներից գումար են պահանջում։